Նախագահ Ա. Սարգսյանը հարցազրույցը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակեց սեփական երկրում ազատ ապրելու իր իրավունքը և վճռեց սեփական ճակատագիրը: Հետևաբար, սա «օկուպացված տարածք» չէ: Սա Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունն է՝ դարեր շարունակ, հազարամյակներ ի վեր բնակեցված հայերով: Նրանք պայքարել են սեփական անկախության, ազատ ապրելու իրավունքի համար:
Մանրամասն՝ https://bit.ly/349y049
Անդրադառնալով Ադրբեջանում թուրքական բանակի ներկայությանը՝ պետք է նշել, որ այդ մասին լուրերը պարզապես պատմություններ չեն: Թուրքիան կարող է աջակցել Ադրբեջանին որքան ցանկանում է, հումանիտար տեսանկյունից կցանկանայի տեսնել, թե ինչպես են երկրները միմյանց աջակցում կրթության, գիտության, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Սակայն երբ թուրքական բանակի գեներալները գտնվում են Ադրբեջանում, թուրքական կողմից սիրիական վարձկանները կռվում են Ադրբեջանի կողմից, Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի կողմից տրամադրված և թուրքական արտադրության զենքերի լայն տեսականի, և երբ թուրքական F-16 կործանիչները թռիչքներ են իրականացնում Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հատվածում՝ հարվածի տակ առնելով անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը, կարծում եմ՝ այս ամենն արդարացում չունի: Սա բացահայտ միջամտություն է Լեռնային Ղարաբաղում մարդկանց կյանքին եւ ազատ ապրելու վճռականությանը: Կարծում եմ՝ այս պարագայում Ադրբեջանին աջակցելն ու օգնություն տրամադրելը նշանակում են մասնակիցը դառնալ արյունահեղությանը, փոխանակ այդ երկրին խորհուրդ տալու՝ խոսել Հայաստանի հետ, որպեսզի վերսկսվեն բանակցությունները»: