Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Աշխատանքային խորհրդակցություն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի միջև:
Քննարկվել են մայրաքաղաքի և մասնավորապես Երևանի կենտրոնի պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակման անհետաձգելի անհրաժեշտության և այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի վերաբերյալ հարցերը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև Հանրապետությունում կրթական, մշակութային, մարզական նշանակության մեծաքանակ օբյեկտների կառուցման ծրագրերի իրականացման ընթացքը: Երկու գերատեսչությունների ղեկավարները խոսել են խնդիրների լուծման միասնական մոտեցում մշակելու, որակական նոր չափանիշներ սահմանելու վերաբերյալ: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի վարչության պետ Արսեն Միրզոյանը և ճարտարապետության բաժնի պետ Հարություն Հարությունյանը: