Քննարկում Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածում ծովափնյա հետիոտն ճեմուղու կառուցապատման նախագծի վերաբերյալ
Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածում հանգստի գոտու ստեղծման, մոտ 10 կմ երկարությամբ ծովափնյա հետիոտն ճեմուղու (promenade) կառուցապատման նախագծի վերաբերյալ քննարկում է կազմակերպվել տեղում: ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և նախագծի ճարտարապետ Ռազմիկ Բաբայանը խոսել են գոտևորման նախագծի իրականացման ընթացքի, հնարավոր խնդիրների և սպասվող արդյունքի մասին: Տվյալ ծրագրով բարենպաստ պայմաններ կստեղծվեն ներդրումների ներգրավման և զբոսաշրջիկների հարմարավետ հանգստի կազմակերպման համար։ Հիշեցնենք, որ ճեմուղու երկայնքով կազմակերպվելու են հյուրանոցային, ակտիվ հանգստի և զվարճանքի, սպասարկման, սննդի օբյեկտների, պուրակային հատվածներ։ Աշխատանքային քննարկման ընթացքում, հաշվի առնելով Արտակարգ դրությունով պայմանավորված հետճգնաժամային խնդիրները, հեղինակային խմբին հանձնարարվել է արագացնել գործընթացի կազմակերպումը և այսպիսով նոր խթան հաղորդել զարգացման ծրագրերին: