Խորհրդակցություն հանրապետության տարբեր համայնքներում ուսումնական և բուժական հաստատությունների նախագծերի մշակման վերաբերյալ
«Հայնախագիծ» ԲԲԸ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոմիտեի պատվերով ընկերությունում հանրապետության տարբեր համայնքներում ուսումնական և բուժական հաստատությունների նախագծերի մշակման ավարտական փուլի գործընթացի և համագործակցության այլ հարցերի վերաբերյալ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ և նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի, քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանի, ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանի, ընկերության աշխատակիցների մասնակցությամբ, քննարկվել և հստակեցվել են Արտակարգ դրությամբ պայմանավորված գործընթացի վերջնաժամկետների հնարավոր ճշտումները։
Քննարկվել են նաև «Հայնախագիծ» ՓԲ ընկերության երեք քաղաքաշինական և երեք ծավալային նախագծման արվեստանոցների կողմից համատեղ մշակված, ներքին մրցույթի արդյունքում որպես լավագույն տարբերակ ընտրված Աջափնյակ վարչական շրջանի գոտևորման նախագիծը (հաստատված 2007 թ. Երևանի ավագանու 5410-Ա որոշմամբ): Նախագծի շրջանակում արված քաղաքաշինական հիմնախնդիրների կանոնակարգմանն ուղղված առաջարկությունները, մասնավորապես հատակագծային նոր շեշտադրումների և հորինվածքային առանցքների վերագրմամբ թաղամասի վարչական-հասարակական կենտրոնական միջուկի, հանրային տարածքների փոխկապակցված համակարգի ձևավորման և թաղամասի ողջ տարածքում համաչափ զարգացման առաջադրման վերաբերյալ նախանշումները։ Դիտարկվել են նաև տարածքի օգտագործման կանոնակարգմանը, բնական լանդշաֆտների վրա գերբեռնման կանխմանը միտված չափորոշիչների համակարգը՝ խտությունների բաշխման, կառուցապատված և բաց տարածքների համադրման, թաղամասի վթարային ֆոնդի արդիականացմանն ուղղված առաջարկները։