Միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից/2006-2018թթ/ ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու և անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողովի անդամները քննարկել են հրատապ նշանակության, խնդրահարույց, ապա և օրակարգային հարցերը: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստին մասնակցել են ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՏԻՄ հարցերի համակարգման բաժնի պետ Կարեն Բակոյանը, Երևանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Շողիկ Երանյանը, Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը: Գործընթացների արդյունավետության բարձրացման համար աշխատանքների կազմակերպման նոր ձևաչափ է ընտրվել: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստին ներկա են եղել նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ու քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մանուկյանը: