Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն աշխատանքային այցով գտնվում է Ժնևում
Ս.թ. հոկտեմբերի 1-ից 4-ը Վահագն Վերմիշյանը և ‹‹Զարգացման լուծումների ինստիտուտ›› հիմնադրամի տնօրեն Արսեն Կարապետյանը կմասնակցեն ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ-ի ԵՏՀ) կողմից կազմակերպված «Կայուն քաղաքների շաբաթ» խորագրով միջոցառմանը, իսկ հոկտեմբերի 2-ից 4-ը՝ Բնակարանային տնտեսության և հողի կառավարման կոմիտեի 80-րդ նստաշրջանին, որը և հանդիսանում է շաբաթվա հիմնական միջոցառումը: ՀՀ-ում քաղաքաշինության բնագավառում կատարված բարեփոխումների և զարգացման հեռանկարների թեմայով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը հոկտեմբերի 4-ին հատուկ զեկույցով հանդես կգա: Հաշվի առնելով նստաշրջանի ընթացքում քննարկվելիք հարցերի արդիականությունը և կարևորությունը՝ այս մասին առավել մանրամասն տեղեկատվություն կհաղորդենք առաջիկայում: