Տեղի է ունեցել Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խմբի հերթական նիստը
Մայիսի 25-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի և Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվել է Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խմբի հերթական նիստը:
Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանն ամփոփ ներկայացրել է ժամանակավոր կացարանների հաշվառման տվյալները:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ աշխատանքային խումբը բավական լուրջ հետազոտություն է կատարել, արդեն իսկ հնարավոր է ուրվագծել լուծման ուղիներ, որն էլ լինելու է կատարված աշխատանքների հանգուցալուծումը. «Վարչապետի հանձնարարությամբ կներկայացնենք ոչ միայն թվային տվյալները, այլ նաև խնդրի լուծման հնարավոր տարբերակները»:
Հարկ է նշել, որ խումբն աշխատանքները նախատեսվածի համաձայն ավարտելու է հունիսի 30-ին, այդ ժամանակ ամփոփվելու են վերջնական տվյալները: