Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացի կարգավորմանն առընչվող հարցերի քննարկում
Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացի կարգավորմանն առընչվող հարցերի քննարկման նպատակով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ խորհրդակցություն է կազմակերպվել: Օրենսդրական կարգավորումների շուրջ իրենց տեսակետները, համաձայնությունն ու անհամաձայնությունն են հայտնել, լրացումներ կատարել Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, մյուս անդամները և ՀՀ հանրային խորհրդի ներկայացուցիչները: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նշել է, որ ոլորտում ցանկացած նախաձեռնություն պետք է անցնի հասարակական քննարկման փուլ, իսկ բարեփոխումները կատարվեն աստիճանաբար, ժամանակի պահանջներին ու գործող օրենսդրությանը համապատասխան: