-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեի և ՔՏՀԱ տեսչական մարմնի գործընկերները քննարկել են ոլորտային հարցեր
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին:
Կոմիտեի և տեսչական մարմնի գործընկերները քննարկել են նախագծային և շինարարական աշխատանքների որակին վերաբերող օրախնդիր հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել հանրապետությունում իրականացվող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր շինարարական ծրագրերին, դրանց իրականացման ընթացքում ծագող հարցերին, վերահսկողական աշխատանքների արդյունքներին: Դիտարկվել են նաև կոմիտեի կողմից ժամանակի պահանջներին համապատասխան քաղաքաշինական նորմերի մշակման, առկա նորմերի շարունակական արդիականացման ծրագրերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային հարցերի քննարկման նպատակով շարունակել աշխատանքային հանդիպումները: