Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։

Կոմիտեի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նիստի մասնակիցներին խորհրդի կազմում ընդգրկվելու պատրաստակամության համար՝ կարևորելով կոմիտեի նախաձեռնությունների համատեղ քննարկումը և արդյունավետ լուծումների մշակումը։

Նիստի ընթացքում Եղիազար Վարդանյանը նախ ներկայացրել է Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով ընթացիկ տարում Կոմիտեի կողմից իրականացվող միջոցառումները։ Առանձնացրել է կոմիտեի մշակած շինարարության գնագոյացման նոր քաղաքականությունը և անդրադարձել անհատական բնակելի տների կառուցման պարզեցված ընթացակարգին։ Անդրադարձ է կատարվել քաղաքաշինության ոլորտի թվայնացման մեկնարկած և նախատեսվող լայնածավալ ծրագրերին։

Այնուհետև նախանշվել են ոլորտային առաջնահերթություններն առաջիկա նիստերում համատեղ քննարկելու, խորհրդի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու սկզբունքները։
Նիստն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Քննարկվել են խորհրդի անդամների առաջարկները։
Բոլոր լուսանկարները՝ https://www.minurban.am/hy/photos/photos/kayacel-e-qaghaqashinvouthyan1
Նիստի տեսագրություն՝








