Տեղեկատվություն
                            - 
                                                                Նորություններ
 - 
                                                                Տեղեկատվության տրամադրում
 - 
                                                                Հայտարարություններ
 - 
                                                                Անձնակազմի կառավարում
 - 
                                                                Գնումներ
 
Կառուցապատման թույլտվություններին առնչվող գործառույթներն առանձնացվել են urban-permits.e-gov.am կայքում
Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է՝ քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում ներառված կառուցապատման թույլտվություններին առնչվող գործառույթներն առանձնացվել են և գործում են նոր` urban-permits.e-gov.am հղումով։

Քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների լիցենզավորման և մասնագետների հավաստագրման ծառայությունների համար շարունակում է գործել urban.e-gov.am կայքը։
Փոփոխությունը կատարվել է՝ թվային հարթակից օգտվելը հնարավորինս պարզ և հարմարավետ դարձնելու նպատակով։