Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ծանոթացել են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքներին, որոնք շուտով կավարտվեն:
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը գործելու է Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 5/1 հասցեում: Նոր դատարանը կունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան 4 դահլիճ, որոնք կահավորված կլինեն անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Միջազգային չափանիշներին համապատասխան շենքում կտեղակայվի նոր դատարանը՝ 12 դատավորների թվակազմով:
Ակնկալվում է, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շենքը շահագործման կհանձնվի տարեվերջին: