-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քննարկվել են ԼՂ ճարտարապետների և կոնստրուկտորների գործունեությունը ՀՀ-ում կազմակերպելու վերաբերյալ հարցեր
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում ԼՂ նախագծային և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ԼՂ ճարտարապետների և կոնստրուկտորների կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքի շնորհման վերաբերյալ հարցեր։
Հանդիպմանը մասնակցող Հայաստանի ճարտարապետների պալատի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մասնագետների այդ խմբի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է արտոնագրի շնորհման ընթացակարգ։ Նրանք ծանոթացրել են գործող կարգավորումներին, միաժամանակ քննարկել ԼՂ կազմակերպությունների գործունեությունը ՀՀ-ում շարունակելու իրավական հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել ԼՂ-ում գործունեություն ծավալած մասնագետների կատարած աշխատանքի հավաստման, փորձի ճանաչման մեխանիզմներին։ Միաժամանակ դիտարկվել է ՀՀ-ում նրանց գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ իրավական ընթացակարգերը դյուրացված կարգով հաղթահարելու հնարավորությունը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկել է կարճ ժամկետում ամփոփել բոլոր առաջարկները՝ հարցի կարգավորման առավել արդյունավետ տարբերակ ընտրելու նպատակով։