
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
<<Առաջինները>>. ցուցահանդես նվիրված Առաջին հանրապետության 100-ամյակին
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի <<Թամանյան>> սրահում, 2018-ի հուլիսի 17-ին, ժամը 15:00-ին տեղի է ունենալու Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:
<<Առաջինները>> խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացվելու են ինչպես Հայաստանի Առաջին հանրապետության վարչապետ, ճարտարապետ Հովհաննես Քաջազնունու, այնպես էլ 1924-1938 թթ. Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի և Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի աշխատանքներից, որոնք պահպանվում են թանգարան-ինստիտուտի արխիվներում:
Ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին օժանդակել են Բունիաթյանի ընտանիքի ժառանգները` տրամադրելով ընտանեկան արխիվային նյութեր:
Հասցեն՝ ք. Երևան, Կառավարական շենք N 3, մուտքը՝ Հանրապետության փողոցի կողմից:
Ցուցահանդեսը գործելու է մեկ ամիս:
Մուտքն ազատ է:
