Բացվելու է «Քարերի Պոեզիա. Անի» խորագրով ցուցահանդեսը
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» սրահում հուլիսի 11-ին ժամը 17.00-ին տեղի է ունենալու «Քարերի Պոեզիա. Անի» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսն իրականացվում է «Անադոլու քյուլթուր»-ի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Նորվեգիայի Մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտի (NIKU) համագործակցությամբ: Ներկայացված են լինելու Հայաստանի և Թուրքիայի մի խումբ փորձագետների ջանքերի շնորհիվ հավաքագրված, 2016թ. ՅՈԻՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված, հնագույն Անի քաղաքի շրջակայքի ճարտարապետական ժառանգությունը։
Բացմանը մասնակցելու են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, Վերականգնող ճարտարապետ, Թուրքիայի Մշակութային ժառանգության պահպանության ասոցիացիայի նախագահ Յավուզ Օզքայան, Նորվեգիայի մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտի (NIKU) նախկին տնօրեն Կարստեն Պալուդան-Մյուլլերը, Ճարտարապետության և քաղաքաշինության պատմության և տեսության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արմեն Կազարյանը:
Հասցեն՝ ք.Երևան, Կառավարական շենք N 3, մուտքը՝ Հանրապետության փողոցի կողմից:
Մուտքն ազատ է:
