Քննարկում շիննորմերի վերանայման շուրջ
Օգոստոսի 31-ին կայացավ ՀՀՇՆ I-4.02-99 “Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ” շինարարական նորմերի վերանայման հարցերին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էին շահագռգիռ մասնագիտացված կառույցների ներկայացուցիչները: Քաղաքաշինության փոխնարարար Ալեքսան Կարապետյանը տեղեկացրեց, որ քաղաքաշինության նախարարությունը հանդես է գալիս շինարարական նորմերը լրամշակելու նախաձեռնությամբ:
Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվեց ՀՀՇՆ I-4.02-99 «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի լրամշակման ուղղությամբ նախարարության աշխատակազմի ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության առաջարկությունները:
Տեղեկացնենք, որ շիննորմերում լրացում կատարելու առաջարկությամբ հանդես է եկել նաև «Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիան»: Խորհրդակցության մասնակցները կարևորելով խնդրի հրատապությունը` պատրաստակամություն հայտնեցին առավել ակտիվ լինել Քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացվելիք շինարարական նորմերի լրամշակված տարբերակի քննարկմանը: