Շահագործման հանձնվեց եւս 40 բնակելի տուն
Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում օգոստոսի 21-ին Լոռու մարզի գյուղական բնակավայրերում շահագործման հանձնվեց 40 բնակելի տուն: Այս մասին այսօր Լոռու մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանին զեկուցեց կառուցապատող “Գլենդել Հիլզ” ընկերության տնօրեն Էդուարդ Միքայելյանը:
Հիշեցնենք, որ նշյալ խորհրդակցությունը հրավիրվել էր նախարար Ս. Թադեւոսյանի հանձնարարականով օգոստոսի 18-ին կայացած բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, երբ Լոռու մարզի գյուղական համայնքների որոշ ղեկավարներ խնդիրներ բարձրացրեցին շինարարության ընթացքի հետ կապված: Խորհրդակցությանը, որին մասնակցում էին քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, “Գլենդել Հիլզ” ընկերության ղեկավարությունը եւ 24 գյուղական համայնքների ղեկավարներ, համայնք առ համայնք ներկայացվեց շինարարության տարբեր փուլերում գտնվող, արդեն կառուցված եւ առաջիկայում կառուցվող բնակելի տների շինարարության ընթացքի փաստաթղթային փաթեթներին առնչվող խնդիրները:
Նախարարը ծրագրի հետագա ընթացքը եւ ավարտը ժամկետում իրականացնելու նպատակով հանձնարարեց կազմել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն քաղաքաշինական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի, գյուղական համայնքների եւ կառուցապատող ընկերության ներկայացուցիչները, որոնք տասնօրյա կտրվածքով կզեկուցեն շինարարական ընթացքի մասին:
Հիշեցնենք, որ նշյալ ծրագրի մեկնարկից սկսած (2009 թ.) Լոռու մարզի 24 գյուղական համայնքներում այս ծրագրի շահառու է ճանաչվել 980 ընտանիք, որոնցից 552 ընտանիքի համար տներն արդեն իսկ կառուցված են: Կառուցման ընթացքում են շուրջ 380 տուն, որոնցից մոտ 170-ը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն սեպտեմբերին: