Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Ուշադրության կենտրոնում է թափոնների կառավարման գործընթացը
2012 թվականի հունիսի 13-15-ը Վրաստանի Թբիլիսի, Ռուստավի, Մարնեուլի
քաղաքներում տեղի է ունեցել «Թափոնների կառավարում-ԵՀԳԳ Արեւելք»
տարածաշրջանային ծրագրի քննարկման վերաբերյալ ուսուցողական այց: Այցին
մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում եղել են
քաղաքաշինության, տարածքային կառավարման, բնապահպանության,
էկոնոմիկայի նախարարությունների, Լոռու եւ Կոտայքի մարզպետարանների ու
Վանաձորի քաղապետարանի ներկայացուցիչներ:
Այցի ընթացքում ուսումնասիրվել է Թբիլիսի եւ Ռուստավի քաղաքների նոր
աղբավայրերի ու թափոնների վերբեռնման կայանի եւ Մարնեուլի քաղաքի
օրգանական թափոնների կոմպոստավորման պոլիգոնի ստեղծման ու
շահագործման գործընթացը:
Պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի աղբահանության եւ
սանիտարական մաքրման «Թբիլսերվիս Գրուպ» եւ «Ռուստավի Լենդֆիլ» ՍՊ
ընկերությունների ղեկավարների հետ:
Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը հանդիպել է
Վրաստանի տարածքների զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության
«Կոշտ թափոնների կառավարման ընկերություն» կազմակերպության ղեկավարի
հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանում շահագրգիռ
մարմինների հետ փորձի փոխանակման համար միջոցառում կազմակերպելու
վերաբերյալ: