-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները այցելել են զորամաս
ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները՝ փոխնախարար Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ երեկ այցելել են ՀՀ ՊՆ N զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել և ամանորյա նվերներ հանձնել զինվորներին:
Շնորհավորելով զինվորներին՝ Արմեն Ղուլարյանը մաղթել է նրանց անվտանգ ծառայություն, արիություն և ամուր կամք: Իր խոսքում Ա. Ղուլարյանը նշել է, որ նրանց մշտական զգոնության շնորհիվ է, որ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կանխվում են և մեր սահմանն անսասան է մնում:
Հերթական անգամ այցելելով ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ նախարարության պատվիրակությունը զորամասի գնդի հրամանատարի հետ մասնակցել են զորաշարին, զրուցել զինվորների հետ, եղել զորանոցում, ճաշարանում՝ ծանոթանալով նրանց կեցության և կենցաղի մանրամասներին:
Քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը նախարարի և քաղաքաշինության նախարարության անունից հայոց ազգային բանակին, մեր զինվորներին հետագա տարիներին ևս աջակցելու և օգնելու պատրաստակամություն են հայտնել՝ զինվորի հանդեպ մշտական ուշադրությունն ու սրտացավությունը համարելով բոլորիս պարտքն ու պարտականությունը: