-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Համագործակցության հեռանկարներ Ղազախական շուկայում
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը ընդունել է Հայաստանի և Ղազախստանի հանրապետությունների միջև առևտրատնտեսական կապերն ընդլայնելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին:
Քաղաքաշինության նախարարությունում հյուրընկալված Ղազախական պատվիրակության անդամները լինելով շինարարական ոլորտի պատասխանատուներ, ներկայացրել են իրենց աշխատանքային փորձը, շուկայում գրաված դիրքը:
Արմեն Ղուլարյանը շնորհակալություն հայտնելով պատվիրակության անդամներին նշել է, որ հանդիպումը շատ արդյունավետ էր և միտված հետագա փոխգործակցությանը: Նա նաև նշել է, որ Հայաստանում պարբերաբար կազմակերպվում են Էքպո ցուցահանդեսներ, որոնք կարևոր հարթակ են նոր գործընկերներ ներգրավելու, փոխհամագործակցության առումով՝ հրավիրելով նրանց մասնակցել Հայաստանում կազմակերպվող շին-էքսպո ցուցահանդեսներին:
Ավելացնենք, որ երկու երկրների միջև դեռևս 2013 թվականին է կնքվել համաձայնագիր, ընդ որում, նաև՝ քաղաքաշինության ոլորտում համագործակցության վերաբերյալ: