Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության նախարարության աշխատակիցները մասնակցեցին համաքաղաքային ծառատունկին
ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցները նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանի գլխավորությամբ այսօր մասնակցեցին Երևանում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին: Նախարարության աշխատակիցները միասնական ուժերով մաքրեցին ու ծառեր տնկեցին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքին հարակից նորակառույց պուրակում:
Ի դեպ, ծառատունկին մասնակցել են բոլոր պետական և հասարակական կազմակերպությունները, կրթական և առողջապահական հաստատությունները, համատիրություններն և անհատ քաղաքացիները` ակտիվ մասնակցություն ու ներդրում ունենալով մայրաքաղաքի մաքրության ապահովման և կանաչապատման գործում: