-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Հստակեցվում են աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցության բնակապահովման ծրագրի ժամկետները
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցության բնակապահովման ծրագրի շրջանակներում ավարտին հասցնել շինարարությունը սկսված` Ախուրյան համայնքում 3 բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի 15 գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տների շինարարությունը:
Գյումրի քաղաքում լրացուցիչ կառուցվելիք մոտ 430 բնակարանների և Ախուրյան համայնքում՝ մեկ բազմաբնակարան շենքի շինարարության վերսկսման, ինչպես նաև ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տների շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետները, առաջնահերթությունները և ուղղությունները կհստակեցվեն առաջիկա 2-3 ամիսների ընթացքում` առկա կարիքների և ֆինանսական ռեսուրսների համադրման արդյունքներով: