Քննարկում դպրոցական շենքերի էներգախնայողության ծրագրերի վերաբերյալ
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ kfW գերմանական զարգացման բանկի կողմից Հայաստանում դպրոցական շենքերի էներգախնայողության ապահովման առաջարկի վերաբերյալ խորհրդակցություն: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, նախարարության աշխատակիցներ, kfW գերմանական բանկի ներկայացուցիչներ` Հարավային Կովկասի սեկտորային կորդինացման տնօրեն Էնրիկո Շպիլերը, Հայաստանյան ծրագրերի համակարգող Բելլա Անդրիասյանը:
Հարավային Կովկասի սեկտորային կորդինացման տնօրեն Էնրիկո Շպիլերը ներկայացրեց kfW բանկի գործունեության հիմնական չորս ոլորտները` էներգետիկա, ֆինանսներ, ենթակառուցվածքներ և բնական ռեսուրսներ:
Քննարկման ընթացքում ներկայացվեց kfW բանկի կողմից էներգախնայողության նպատակով կատարված ծրագրերը` որոնց իրագործման արդյունքում էներգախնայողության մակարդակը զգալիորեն բարձրանում է:
Պարոն Շպիլերը տեղեկացրեց, որ Հայաստանում դպոցների էներգախնայողության նպատակով ծրագրերի ներդրման պարագայում բանկը պատրաստակամ է 15 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 2.5% տոկոսադրույքով վարկ տրամադրել, ինչպես նաև Գերմանիայից հրավիրել խորհրդատուներ, որոնք կիրականացնեն ուսումնասիրություններ և կձևավորվեն էներգախնայողության միջոցառումների ծրագիր:
Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները անդրադարձան էներգախնայողության և շինարարական աշխատանքների համատեղ իրականացման խնդրին, Հայաստանում սեյսմիկ պահանջների և դպրոցների կոնստրուկտիվ լուծումներին և դրանց վթարայնության աստիճանի առանձնահատություններին:
Նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը ողջունելով kfW գերմանական զարգացման բանկի նախաձեռնությունը, այն համարեց կարևոր միջոցառում երկրի դպրոցաշինության զարգացման գործում:
Քննարկման արդյունքում առաջարկվեց դպրոցների ընտրության ժամանակ հաշվի առնել Հայաստանի տարածքում առկա կլիմայական առանձահատկությունները, դպրոցների տիպերն ու նախկինում կատարված նեդրումային ծրագրերը` ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը և Երևանը: