-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քննարկումներ` Ազգային զեկույցի պատրաստման շուրջ
ՄԱԿ-ի 3-րդ համաժողովին (<<Հաբիթաթ III>>) ներկայացվելիք Հայաստանի ազգային զեկույցի պատրաստման աշխատանքները և ժամկետները հստակեցնելու նպատակով` ՀՀ քաղաքաշինության նախարարությունում այսօր կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը:
Բոլոր ոլորտների վերաբերյալ ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն հավաքագրելու նպատակով` քննարկման արդյունքում որոշվել է աշխատանքներում ներգրավել նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչների: Ազգային զեկույցը պետք է ներառի տեղեկատվություն քաղաքաշինության, բնակարանաշինության հասանելիության, երիտասարդների և տարեցների կարիքների, քաղաքաշինության բնագավառում կանանց ներգրավվածության վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էին, ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ բնապահպանության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ աշխատանքային խումբը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2014 թվականի մարտի 10-ի որոշմամբ: