-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Նախարարությունը հետեւողական է լիցենզիաների գործունեության նկատմամբ
Քաղաքաշինության բնագավառում տրված գործունեության լիցենզիաներից, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի նոյեմբերի 7-ի եւ դեկտեմբերի 5-ի հրամաններով, կասեցվել է շուրջ 163 իրավաբանական անձանց` 115 լիցենզիա եւ 253 ներդիր: Այս փաստն արձանագրվել է ամսեկան մեկ անգամ պարբերականությամբ տեղի ունեցող հանձնաժողովի վերջին երկու նիստերի արդյունքում:
Կասեցումների հիմք է հանդիսացել ընկերությունների հաշվետվությունների մանրակրկիտ ուսումնասիրությունը: Կասեցումները հիմնականում վերաբերում են գործունեության հետեւյալ տեսակներին` <Շինարարության իրականացում>, <Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում եւ փորձաքննություն>, <Ինժեներական հետազննում>, <Շինարարության որակի տեխնիկական հսկողություն> ու <Շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն> բնագավառներին: Լիցենզիաների կասեցումից հետո լիցենզավորված իրավաբանական անձինք օրենքով սահմանված կարգով տեղեկացվել են: