ՀԲ-ի փորձագետն առաջընթաց է գրանցել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման գործում
Քաղաքաշինության բնագավառում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանի ղեկավորությամբ կայացավ աշխատանքային հանդիպում ՀԲ-ի փորձագետ Միշել Պինկովսկու հետ: Հանդիպմանը, քաղաքաշինության նախարարության պատասխանատուներից բացի` մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի, Կադաստրի պետական կոմիտեի, կառուցապատող մասնավոր հատվածի ներկայացուցիչները:
Ներկայացնելով, հանրապետությանում քաղաքաշինության ոլորտում իրականացվող բարեփոխումների ուղենիշները` քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանն առանձնացրեց գործարար միջավայրի բարելավմանն ուղղված այն միջոցառումները, որոնց շնորհիվ Հայաստանը բարելավել է իր դիրքը ՀԲ-ի DOING-BUSINESS ամենամյա զեկույցում: Նա, նշեց, որ միջոցառումների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից ընդունվել են կառուցապատման թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված մի շարք օրենսդրական ակտեր: Կատարված բարեփոխումներն արտացոլված են նախարարության կողմից մշակված եւ հրատարակված “Կառուցապատողի ուղեցույցում”:
Մեր երկրի քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրից ունեցած ընդհանուր տպավորությունների համաձայն` ՀԲ փորձագետ տիկին Պինկովսկին մեծ առաջընթաց է գրանցել: Մասնավոր հատվածի հետ իր հանդիպումների արդյունքում տիկին Պինկովսկին արձանագրել է, որ մասնավոր հատվածը ճանաչում և գնահատում է պետության կողմից իրականացվող դրական փոփոխությունները: ՀԲ-ը փորձագետը բարձր գնահատեց նաև պետական և տեղական ինքնակառավարման տարբեր մարմինների սերտ համագործակցությունը բարեփոխումններին ուղղված գործընթացներում: Կարևորվեց նաև, էլեկտրոնային կապի հնարավորությունների կիրառմանը, նորմատիվատեխնիկական բազայի բարեփոխմանը վերաբերող հարցերը:
Հիշեցնենք, որ համաձայն ՀԲ-ի DOING-BUSINESS-12 ամենամյա զեկույցի “կառուցապատման թույլտվություններ” բաղադրիչով արձանագրվել է 38 միավորով բարելավում, որը հետագայում ՀԲ-ի կողմից բարձրացվել է եւս 8 միավորով: Ներկայումս “կառուցապատման թույլտվություններ” բաղադրիչով Հայաստանը զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 46-րդ տեղը: