Սամվել Թադեւոսյան. «ՎՊ-ի արձանագրած խախտումները վերաբերում են շինարարության ոլորտին, ոչ թե քաղաքաշինության նախարարությանը»
Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումները եւ բացթողումները վերաբերում են քաղաքաշինական ոլորտում պետական միջոցներով իրականացված շինարարական աշխատանքներին ընդհանրապես, այլ ոչ թե ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Նա տեղեկացրեց, որ 2012 թ. ՎՊ-ի կողմից քաղաքաշինության նախարարությունում ընդհանրապես ստուգումներ չեն իրականացվել:
“Սա իհարկե մեզ չի ազատում պատասխանատվությունից, ավելին` որպես քաղաքաշինության ոլորտի քաղաքականության պատասխանատու, շուրջ մեկ տարի նախարարության տեսադաշտում ենք պահում ոլորտի հիմնախնդիրները, որոնք պահանջում են տեւական եւ ծավալուն աշխատանք: Քաղաքաշինության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ իրականացվում են ծրագրեր, որոնց նախնական արդյունքներն արդեն ակնհայտ են: Ստացված արդյունքներից ընդամենը մի փաստ նշեմ. 2012 թվականին քաղաքաշիության նախարարությանը պետական բյուջեից շինարարական աշխատանքներին հատկացված 6.5 մլրդ դրամից տնտեսել է մոտ 1 մլրդ դրամ, որը կազմում է ընդհանուր գումարի շուրջ 15 տոկոսը:
Այո, ցավոք, շինարարության ոլորտում բացթողումներ ու թերացումներ կան, բայց կարծում եմ, որ Վերահսկիչ պալատը պետք է հստակեցներ, թե շինարարության ընդհանուր ծավալում որքան է կազմում խախտումների տեսակարար կշիռը: Թեպետ, չեմ կասկածում Վերահսկիչ պալատի մասնագետների պրոֆեսիոնալ կարողություններին, սակայն պետք է փաստեմ, որ հաշվետվությունում խորքային վերլուծություններ եւ եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումների նախապայմաննների մասին:
Քաղաքաշինության նախարարության ուսումնասիրությունները պարզել են, որ շինարարության ոլորտի խախտումները որպես կանոն հետեւանք են`
1. Լիցենզավորված նախագծային ընկերություններում նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները շատ դեպքերում իրականացնում են համապատասխան որակավորում չունեցող աշխատակիցներ, կամ տվյալ կազմակերպության հետ առնչություն չունեցող մասնագետներ, պրոֆեսիոնալ նախագծողները պաշտոնապես աշխատում են միանգամից 5-10 կազմակերպություններում: Նույն մասնագետը միաժամանակ մի կազմակերպությունում կարող է հանդես գալ որպես նախագծող, մյուսում` որպես տվյալ նախագծի փորձաքննություն իրականացնող մասնագետ եւ այսպես շարունակ: Այս իրավիճակը խոսում է պրոֆեսիոնալ մասնագետների պակասի մասին:
2. Փորձաքննությունը եւ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը իրականացվում է նաեւ լիցենզավորված մասնավոր կազմակերպությունների միջոցով, հաճախ տրամադրելով դրական եզրակացություն` չբացահայտելով նախագծում տեղ գտած թերություններն ու խախտումները:
3. Տեխնիկական եւ հեղինակային հսկողությունը իրականացվում է թերի, իսկ հաճախ ձեւական բնույթ է կրում: Ռիսկային այս ոլորտում մեկ կամ երկու տեխհսկիչով շինարարության որակի տեխնիկական հսկողություն են իրականացնում միաժամանակ 70-150 շինարարական օբյեկտներում:
Այս խախտումները բնորոշ են առհասարակ շինարարության ոլորտին, անկախ այն հանգմանքից, թե ճյուղային որ գերատեսչությունն է իրականացնում:
Թվարկածս խախտումների հիմնավորմամբ, միայն անցած տարի մեր նախարարության ուսումնասիրությունների արդյունքում կասեցվել է մոտ 550 կազմակերպության լիցենզիա, մոտ 53 մլն դրամ է մուտքագրվել վարչական պատասխանատվության արդյունքում”- ընդգծեց նախարար Թադեւոսյանը:
Պատասխանելով լրագողների այն հարցին, թե ինչ է արվել “ատկատների” դեմ պայքարում պարոն Թադեւոսյանը նշեց,- “Պետական բյուջեից քաղաքաշինության նախարարության շինարարական աշխատանքների հատկացումների 15 տոկոս տնտեսումը եւս խոսուն փաստ է, ձեր մատնանշած “ատկատների” դեմ պայքարի: Իսկ առհասարկ, սա շատ խորքային խնդիր է, որը մրցույթների բաց եւ թափանցիկ կազմակերպումից բացի մեկ այլ կարեւոր խնդրի է առնչվում: Խոսքը Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման նոր կարգի եւ շինարարական նորմերի մասին է, որոնց ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականցվում:
Քաղաքաշինության նախարարությունում դեռեւս անցած տարվանից մշակվել է Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման նոր մեթոդաբանությունը: Ներկայում, Վարչապետի որոշմամբ ստեղծել է միջգերատեսչական հանձնաժողով, որում ընդգրկված են վերահսկիչ պալատի, պետական կառավարման մարմինների, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի, շինարարների միության եւ այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ. այս հանձնաժողովը հստակ առաջարկներ կներկայացնի շինարարության արժեքի կարգի վերաբերյալ:
Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջանում նաեւ շինարարական նորմերի հետեւանքով, քանի որ մինչ օրս գործում են խորհրդային տարիներին ընդունված շինարարական նորմերը: Հաշվի առնելով այս հանգամանքը եւ հանրապետության նախագահի հանձնարարականը, արդեն քաղաքաշինության նախարարությունը ձեռնամուխ է եղել շինարարական առաջնահերթ, կարեւորագույն նորմերի մշակմանը: Ի դեպ, տեղեկացնեմ, որ գործում են շուրջ 1000 շինարարական նորմատիվատեխնիկական փաստաթղթեր, որոնք ձեւավորվել են երկարատեւ տարիների ընթացքում եւ այդ ուղղությամբ Խորհրդային ժամանակաշրջանում բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ են աշխատել”: Պատասխանելով տնտեսումների թեմային վերաբերվող հարցին նախարար Թադեւոսյանը հստակեցրեց,-“ Նախորդ տարի քաղաքաշինության նախարարությանը հաջողվել է պետբյուջեի 6.5 մլրդ դրամից տնտեսել մոտ 1 մլրդ դրամ, որը կազմում է ընդհանուր գումարի շուրջ 15 տոկոսը` շնորհիվ շինարարական աշխատանքների, պետական գնումների կազմակերպման գործընթացի նկատմամբ վերահսկողական մեխանիզմների խստացման, մրցույթների բաց եւ թափանցիկ կազմակեպման եւ պայմանագրային ծավալաթերթ-նախահաշիվների արդյունքում առաջացած տարբերությունների ճշգրտման միջոցով: Ընդգծեմ, որ կիրառվում է մրցույթների հայտերի ներկայացման էլեկտրոնային տարբերակը, մրցույթների անցկացումը օն-լայն ռեժիմով ցուցադրվում է համացանցով: Ի դեպ, վերահսկիչ պալատը ներկայում ստուգումներ է իրականացնում Քաղաքաշինության նախարարությունում եւ կարծում եմ կհամոզվի, որ քաղաքաշինության նախարարությունում գործում է մրցույթների անցկացման էլեկտրոնային տարբերակը”: