Նախարար Սամվել Թադևոսյանի ելույթը խորհրդարանում ՎՊ-ի հաշվետվության քննարկման ժամանակ
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի պատգամավորներ, գործընկերներ
Վերասկիչ պալատի տարեկան հաշվետվության զեկույցը, պատգամավորների հնչեցրած հարցերի գերակշիռ մասը վերաբերվում էին շինարարության ոլորտին, այո՛ շինարարության ոլորտին եւ ոչ թե քաղաքաշինության նախարարությանը: Մինչդեռ նախորդ նիստի ելույթների տպավորությունն այնպիսին էր, թե արձանագրված խախտումներն ամբողջությամբ վերաբերվում են քաղաքաշինության նախարարությանը:
Հստակեցնեմ` 2012 թվականին Վերահսկիչ պալատը քաղաքաշինության նախարարությունում ստուգումներ չի իրականացրել: Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներն ու բացթողումները վերաբերում են պետական միջոցներով նախարարությունների եւ գերատեսչությունների պատվիրատվությամբ իրականցրած շինարարական աշխատանքներին` ընդհանրապես: Սա, իհարկե, մեզ չի ազատում պատասխանատվությունից, ավելին` որպես կառավարության անդամ, որը պատասխանատու է քաղաքաշինության ոլորտի քաղաքականության մշակման եւ իրականացման համար, շուրջ մեկ տարի նախարարության տեսադաշտում է պահում ոլորտի այս եւ ավելի հիմնախնդիրներ, որոնք պահանջում են տ եւական եւ ծավալուն աշխատանք՝ շոշափելի արդյունքների հասնելու համար: Քաղաքաշինության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ իրականացվում են կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր, որոնց նախնական արդյունքներն արդեն ակնհայտ են եւ նպատակաուղղված հիմնախնդիրների լուծմանը: Խախտումներ, որոնք քաղաքաշինության նախարարությունը արձանագրել էր իր իրավասությունների շրջանակներում իրականացրած պետական վերահսկողության ընթացքում, եւ որոնց մի մասը իր արտացոլումը գտավ Վեահսկիչ պալատի հաշվետվությունում:
Նշեմ այդ խախտումներից հիմնականները`
1. Նախագծանախահաշվային փաստաթղթերը լիցենզավորված կազմակերպությունների կողմից մշակվում
են նորմատիվատեխնիկական պահանջների խախտումներով:
2. Խախտումներով կազմված նախագծերին տրվում է դրական եզրակացություն:
3. Շինարարության ընթացքում որոշ աշխատանքներ կատարվում են հաստատված նախագծային պահանջների խախտումներով, ինչպես նա եւ նախատեսված բարձրորակ ապրանքների եւ նյութերի փոխարեն` փաստացի օգտագործվում են ցածրորակ տեսակները:
4. Շինարարության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի գերակշիռ մասը մշակվել են խորհրդային տարիներին եւ չեն ներառում շինարարության արդի պահանջները:
5. Գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման մեխանիզմը, չնայած հետխորհրդային տարիներին մի քանի անգամ մշակվել է, բայց մի եւնույն է այն նույնպես չի բավարարում ներկա պահանջներին:
Այս խախտումները բնորոշ են առհասարակ շինարարության ոլորտին, անկախ այն հանգմանքից, թե ճյուղային որ գերատեսչությունն է իրականացնում:
Անվերջ խոսվում է ատկատների մասին, որպես գոյություն ունեցող հիմախնդիրների հիմք, այնինչ սա ընդամենը մակերեսն է: Թեպետ չեմ կասկածում Վերահսկիչ պալատի մասնագետների պրոֆեսիոնալ կարողություններին, սակայն պետք է փաստեմ, որ հաշվետվությունում խորքային վերլուծություններ եւ եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումները ծնող հանգամանքների մասին:
Մեր ուսունասիրությունները պարզել են, որ նշված խախտումները որպես կանոն հետ եւանք են`
1. Լիցենզավորված նախագծային ընկերություններում նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները շատ դեպքերում իրականացնում են համապատասխան որակավորում չունեցող աշխատակիցները, կամ տվյալ կազմակերպության հետ առնչություն չունեցող մասնագետները, պրոֆեսիոնալ նախագծողները պաշտոնապես աշխատում են միանգամից 5-10 կազմակերպություններում: Նույն մասնագետը միաժամանակ մի կազմակերպությունում կարող է հանդես գալ որպես նախագծող, մյուսում` որպես տվյալ նախագծի փորձաքննություն իրականացնող մասնագետ եւ այսպես շարունակ: Այս իրավիճակը խոսում է պրոֆեսիոնալ մասնագետների պակասի մասին:
2. Փորձաքննությունը եւ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը իրականացվում է նա եւ լիցենզավորված մասնավոր կազմակերպությունների միջոցով, հաճախ տրամադրելով դրական եզրակացություն` չբացահայտելով նախագծում տեղ գտած թերություններն ու խախտումները:
3. Տեխնիկական եւ հեղինակային հսկողությունը իրականացվում է թերի, իսկ հաճախ ձ եւական բնույթ է կրում: Բազմաթիվ տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտներում եւս համապատասխան որակավորմամբ մասնագետների խնդիր կա: Ռիսկային այս ոլորտում մեկ, կամ երկու տեխհսկիչով շինարարության որակի տեխնիկական հսկողություն են իրականացնում միաժամանակ 70-150 շինարարական օբյեկտներում: Օրինակ “Վռամ Բեկզադյան” անհատ ձեռներեցը մեկ մասնագետով տեխնիկական հսկողություն է իրականացրել միաժամանակ 154 շինարարական օբյեկտում, կամ “Հադեք” ՍՊԸ-ն երկու մասնագետով միաժամանակ տեխհսկում է իրականացրել 131 շինօբյեկտում: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, ինքներդ դատեք, թե կազմակերպությունը, որն անմիջական պատասխանատու է շինարարության ընթացքի տեխնիկական որակի համար` ինչպես կարող է մի հոգով միաժամանակ 150 օբյեկտում հսկողություն իրականացնել: Փաստեմ միայն, որ 2012 թվականին քաղաքաշինության նախարարության ուսումնասիրությունների արդյունքում կասեցվել է մոտ 550 կազմակերպության լիցենզիա, որից շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող 199 կազմակերպությունների հաշվետվությունների ուսումնասիրման արդյունքում թվով 90 լիցենզիա:
4. Հիմա, անդրադառնամ ես մեկ չափազանց կար եւոր եւ խորքային խնդրի.
*Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման խնդիրը թվում է թե մակերեսային, արագ լուծվող խնդիր է, սակայն այն շատ հիմնավոր եւ խորը արմատներ ունի:
Գիտեք, որ դեռ եւս գործում են խորհրդային տարիներին ընդունված շինարարական նորմերը, որի հետ եւանքով էլ առաջանում են շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Ուստի, հրատապ է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արմատական բարեփոխումը: Նոր համակարգի ստեղծումը կար եւորվում է նա եւ այն հանգամանքով, որ միայն վերահսկողության շնորհիվ հնարավոր չէ արմատախիլ անել շինարարության գործընթացներում առկա արատավոր եր եւույթները: Հաշվի առնելով այս հանգամանքը եւ հանրապետության նախագահի հանձնարարականը, արդեն քաղաքաշինության նախարարությունը ձեռնամուխ է եղել շինարարական առաջնահերթ, կար եւորագույն նորմերի մշակմանը: Ի դեպ, տեղեկացնեմ, որ գործում են շուրջ 1000 շինարարական նորմատիվաեխնիկական փաստաթղթեր, որոնք ձ եւավորվել են երկարատ եւ տարիների ընթացքում եւ այդ ուղղությամբ խորհրդային ժամանակաշրջանում բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ են աշխատել: Շինարարական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի փաթեթում առանցքային դերակատարություն ունի գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը:
Քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ Եր եւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը 2011 թվականին մշակել է գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի նոր մեթոդաբանությունը: Վերահսկիչ պալատի եւ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ են կազմակերպվել` հաշվի առնելով վերահսկիչ պալատի առաջարկները, որոնք հիմնականում վերաբերվում են Կարգում ներառված աշխատավարձի եւ շահույթի հաշվարկման սկզբունքներին, որոշ տոկոսադրույքների վերանայմանը: Այնուհետ եւ, արժեքի հաշվարկման կարգում ներառվող բաղադրիչները հստակեցնելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծել է միջգերատեսչական հանձնաժողով, որում ընդգրկված են վերահսկիչ պալատի, պետական կառավարման մարմինների, Եր եւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի, Շինարարների միության եւ այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կարճ ժամկետում հստակ առաջարկներ կներկայացնի շինարարության արժեքի կարգի վերաբերյալ:
Չխորանոլավ մշակվող նոր կարգի նրբերանգների մեջ նշեմ միայն, որ սկզբունքային փոխոխություն է կրում վերադիր ծախսերի հաշվարկման մեխանիզմը` նախկին ուղղակի ծախսերից հաշվարկի փոխարեն առաջարկվում է հաշվարկել աշխատավարձից: Աշխատավարձի հաշվարկման խնդիրը ընդամենը մեկ քայլ է, որն իր հերթին պահանջում է մի մեծ խումբ նորմատիվային փաստաթղթերի լրամշակման անհրաժեշտություն: Կարգում ներառվող բաղադրիչների վրա կիրառվող տոկոսադրույքների ուղղակի կրճատմամբ նախատեսվում է շինարարության արժեքի նվազեցում մինչ եւ 20%-ի չափով: Ի դեպ, այս նվազեցումը նախատեսվում է հենց Վերահսկիչ պալատի առաջարկի արդյունքում, բայց հարց է առաջանում, արդյո՞ք պետությունը կունենա 20 տոկոսին համարժեք տնտեսում եւ արդյո՞ք հենց սա է այն գործիքը, որով կվեացվեն այդքան բարձաձայնած ատկատները: Սա խրթին հարց է, որը պահանջում է մանրակրկիտ ու հիմնարար վերլուծություններ:
Իհարկե, կառավարության համար սկզբունքային է գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի վերանայման հարցը, բայց այս հարցում պետք չէ շտապողականություն ցուցաբերել: Քանի որ կտրուկ քայլերը կարող են բացասական ազդեցություն ունենալ.
1. շինարարության որակի վրա,
2. շինարարության ոլորտի մասնավոր բիզնեսի գործունեության վրա,
3. նպաստել առանց այն էլ մասնագետների կարիք ունեցող շիանարարության ոլորտից մասնագետների հեռացմանը:
Ընդհանուր առմամբ վերահսկիչ պալատի առաջարկները ողջունելի են, սակայն կուտակված խնդիրները արմատախիլ անելու համար, նորից եմ կրկնում, չափազանց կար եւոր են վերը նշածս հիմնարար բարեփոխումները: Այդ գործընթացին զուգահեռ, արձանագրված ընդհանուր բնույթի խախտումները վերացնելու եւ պետական բյուջեից ոլորտին հատկացվող միջոցներն արդյունավետ օգտագործելու նպատակով կառավարությունը` մասնավորապես քաղաքաշինության նախարարությունը, ոլորտի բարեփոխմանն ուղղված մի շարք այլ միջոցառումներ է իրականացնում: Մասնավորապես` շինարարական աշխատանքների, պետական գնումների կազմակերպման գործընթացի նկատմամբ խստացվել են վերահսկողական մեխանիզմները, մրցույթների կազմակեպումը իրականացվել է բաց եւ թափանցիկ մեխանիզմներով, շինարարական աշխատանքների նկատմամբ տարվել է ամենօրյա օպերատիվ հսկողություն եւ պայմանագրային ծավալաթերթ-նախահաշիվներում ճշգրտվել է արդյունքում առաջացած տարբերությունները: Նշեմ որ, մրցույթների անցկացումը օն-լայն ռեժիմով ցուցադրվում է համացանցով, կիրառվում է մրցույթների հայտերի ներկայացման էլեկտրոնային տարբերակը: Այս մեխանիզմների կիրառման շնորհիվ, ի դեպ, 2012 թվականին քաղաքաշիության նախարարությունը տնտեսել է մոտ 1 մլրդ դրամ, որը կազմում է ընդհանուր գումարի շուրջ 15 տոկոսը: Տնտեսված գումարն ամբողջությամբ վերադարձվել է պետական բյուջե: Քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ նախորդ տարի իրականացվել է շուրջ 6.5 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ` այն կազմում է շինարարության ոլորտին պետական բյուջեի հատկացումների ընդամենը 5 տոկոսը: Պետական պատվերով նախարարությունների եւ գերատեսչությունների պատվիրատվությամբ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում եւս ունենք շոշափելի տնտեսումներ մուտքագրված պետական բյուջե, որի մասին նույնիսկ չհիշատակվեց: Ես ընդհանուր գծերով ներկայացրեցի կառավարության այն կոնկրետ քայլերը, որոնք ուղղված են շինարարության ոլորտի բարեփոխմանը:
Ամփոփելով ցանկանում եմ ասել, այո, ցավոք շինարարության ոլորտում բացթողումներ ու թերացումներ կան, բայց պետք է հստակեցնել թե ընդհանուր ծավալում որքան է դրանց տեսակարար կշիռը: Անշուշտ, ողջունելի է շինարարության ոլորտի նկատմամբ վերահսկիչ պալատի ցուցաբերած հետ եւողական ուշադրությունը, բայց Վերահսկիչը ներկայացրելով խախտումները՝ նունիսկ չնշեց կառավարության հիմնավորումները խախտումների առաջացման նախապայմանների մասին, որոնց մեջ քիչ չէ օրենսդրության բացին վերաբերվող մասը:
Իհարկե, երկու կարծիք չի կարող լինել այն մասին, որ եթե չարաշահումներ են կատարվել, ուրեմն մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Եվ վերջում առաջարկում եմ` այսուհետ վերահսկիչ պալատի հաշվետվությունը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացնելուց առաջ, քննարկել մշտական հանձնաժողովներում` հնարավորություն տալով կառավարության անդամներին ու պատգամավորներին կառուցողական քննարկումների միջոցով գտնել հստակ մեխանիզմներ առավել արդյունավետ գործունեության համար: Կարծում եմ, որ պետական բյուջեով շինարարական աշխատանքները պետական մեկ մարմնի կողմից համակարգելու անհաժեշտություն է առաջանում: Ոլորտի բարեփոխման համար կառավարությունը մշտապես պատրաստակամ է քննարկել բոլոր խմբակցությունների կառուցողական ու շահագրգիռ առաջարկները:
Շնորհակալություն ուշադրության համար: