Քաղաքաշինության կոմիտեն մշակում է նախադպրոցական հաստատությունների նախագծման նորմեր
Արդի պահանջներից ելնելով՝ քաղաքաշինական նորմատիվները հաճախ վերանայվում, արդիականացվում, խստացվում են: Այդ աշխատանքը Քաղաքաշինության կոմիտեն համարում է իր կարևոր գործառույթներից մեկը: Փաստաթղթերի մշակմամբ սահմանվում են հուսալիության, անվտանգության, երկրաշարժադիմացկության, շրջակա միջավայրի պահպանման, հակահրդեհային և մի շարք այլ նորմեր: Դավիթ Գրիգորյանը վստահեցնում է՝ դրանք հիմք են քաղաքաշինական գործունեության, փորձաքննության, վերահսկողության, վիճելի հարցերի լուծման համար:
Դավիթ Գրիգորյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ) - Քաղաքաշինական նորմատիվային փաստաթղթերում ներառված դրույթները համարվում են պարտադիր կատարման պահանջներ քաղաքաշինական բոլոր գործունեություններում և քաղաքաշինական բոլոր սուբյեկտների համար: Քաղաքաշինական գործունեության բոլոր ոլորտներում պետական կարգավորման հիմնական միջոցը հենց նորմատիվա-տեխնիկական համակարգն է:
Խորհրդային տարիներին Հայաստանում գործում էր նորմատիվային 1000 փաստաթուղթ, 450-ը փոխվել է: Ըստ առաջնահերթության՝ ամեն տարի հաստատվում է փոփոխվող շինարարական նորմերի ցանկը: Վերանայման համար 2021-ին, օրինակ, կոմիտեն առանձնացրել է 19 նորմատիվային փաստաթուղթ: Կրող -պատող կոնստրուկցիաներից մինչև բնակելի, վարչական, կենցաղային շենքեր ու անհատական տներ. խստացվել են սեյսմակայուն շինարարության պահանջները: Փոխվել է սեյսմիկ ռիսկի գոտիավորման քարտեզը. գոտիները տարբերակվում են գրունտի հավանական տատանման արագացմամբ:
Դավիթ Գրիգորյան - Առավելագույն արագացումը նախորդ նորմերում 02, 03, 04 Ժ էր, ունեցանք 05, որը չունեինք: Այդ տարածքում ունենք հարկայնության, այլ ճարտարապետահատակագծային լուծումների ավելի խիստ սահմանափակումներ, քան 03, 04 Ժ արագացման դեպքում: Անցյալ տարի մենք շատ սկզբունքային փոփոխությունների ենթարկեցինք սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերը:
Խստացվում են նաև շինհրապարակներում անվտանգության նորմերը. դրանք գործում էին դեռ խորհրդային տարիներից: Շինարարության ոչ ճիշտ կազմակերպումը երբեմն հանգեցնում է դժբախտ պատահարների: Նոր նորմերով, ըստ Գրիգորյանի, հստակեցվում է՝ ինչպես կազմակերպել շինհրապարակը, անվտանգության տեխնիկան:
Դավիթ Գրիգորյան - Ցանկացած դրույթի խախտումը ենթադրում է պատասխասխանատվություն:
Վերանայվել են նաև ավտոմոբիլային ճանապարհների, քաղպաշտպանության, պաշտպանական կառույցների շինարարության նորմերը: Հաշվի առնելով կրթական հաստատությունների լայնածավալ շինարարության Կառավարության ծրագրերը՝ կոմիտեն նախաձեռնել է նախադպրոցական հաստատությունների նախագծման նորմերի մշակում:
Դավիթ Գրիգորյան - Չունեինք էդպիսին: Արագացված ընթացակարգով փորձում ենք մշակել, հաստատել: Հուսով ենք՝ նորմերով ավելի կկանոնակարգվեն մանկապարտեզների քաղաքաշինական պահանջները:

Ընդհանրապես, այդ նորմատիվային փաստաթղթերի տեխնիկական փորձաքննության համար նախատեսվում է զարգացնել Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնը:
Աղբյուրը` https://bit.ly/3Hui1jp