Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Ճշգրտվում են ծրագրի վերջին շահառուները
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ, մայիսի 17-ին, անցկացվեց Շիրակի եւ Արագածոտնի մարզերի` Գյումրի, Մեծ Մանթաշ եւ Ծիլքար համայնքներում աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը:
Քննարկման արդյունքում ծրագրի շահառու ճանաչվեց 56 ընտանիք, որից` 54 ընտանիք Գյումրից, մեկը` Մեծ Մանթաշից և մեկը` Ծիլքարից:
Հիշենցնենք. վերոնշյալ ծրագիրը գտնվում է ավարտման փուլում եւ հանձնաժողովականները քննարկում են հերթացուցակներում ընդգրկված անօթեւաններին որպես ծրագրի շահառու ճանաչելու վերջին փաստաթղթերը: