Կին ճարտարապետ` Թամար Թումանյան
Թամար Թումանյան
Թումանյանների տասներորդ զավակ և Ավետիք Իսահակյանի սանիկ` Թամարը սովորել է Գայանյան դպրոցում, ապա ընդունվել Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետ, հետո տեղափոխվել Շինարարական ինստիտուտ` ձեռք բերելով ճարտարապետի մասնագիտություն:
Որպես նախագծող ճարտարապետ աշխատել է Ալ. Թամանյանի ճարտարապետական արվեստանոցում: Մասնակցել է ՀՀ կառավարության տան և Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նախագծման աշխատանքներին:
1926 թ. հունվարին Կենտգործկոմը որոշում է Երևանում կառուցել Ժողտուն` թատերական դահլիճով, քաղաքի պահանջներին համապատասխան տեղերի քանակով։ Նախագծի կատարումը և շինարարության ղեկավարությունը հանձնարարվում է Ալեքսանդր Թամանյանին։
Ժողտան ոճը պետք է լիներ մոնումենտալ և համապատասխաներ Հայաստանի բնությանը և ժողովրդական արվեստին։
Սկսելով Ժողտան նախագիծը և այն շարունակաբար կատարելագործելով` Թամանյանը ձգտել է իրականացնել բոլոր նորագույն պահանջները բավարարող թատրոն, նաև մայրաքաղաքին համապատասխանող և՛ բովանդակությամբ, և՛ ճարտարապետական լուծումով։ Ժողտան կառուցման տեղը որոշված էր Երևանի գլխավոր հատակագծով։ Հողամասը, որտեղ պետք էր կառուցվեր շենքը, հին Երևանի կառուցապատված թաղամասերից դուրս էր, այգիների մեջ։ Երևանցիների համար դժվար էր պատկերացնել, որ այդ քաղաքամերձ վայրը դառնալու է ապագա Երևանի հասարակական կենտրոնի մի մասը։
Թամարը հետագայում ընդունվել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանի արվեստանոց: Եղել է Ճարտարապետների միության քարտուղար, Ճարտարապետական հիմնադրամի նախագահ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Թամարը կորցրել է իր սիրած տղամարդուն և այլևս չի մտածել ընտանիք կազմելու մասին:
1966 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը: Նրա տնօրինության տարիներին կառուցվել է թանգարանի երկրորդ մասնաշենքը, ստեղծվել «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայով:
Թամարը մտահղացել և ի կատար է ածել թանգարանի մի անկյունում Վերնատունը վերականգնելու գաղափարը:
Այս կին ճարտարապետի նախագծերով կառուցվել են բազմաթիվ շենքեր Երևանում և Հայաստանի տարբեր շրջաններում:
Նյութի որոշ տեղեկություններ և լուսանկարներ վերցվել են Հովհաննես Թումանյանի թանագարանից:
Ի պատիվ Կանանց տոնական միամսյակի՝ մենք հիշում ենք այն, ինչը հաճախ մոռացվում կամ մնում է առանց պատշաճ ուշադրության ՝ կանանց դերը մեր երկրի ճարտարապետության մեջ: Մենք խոսում ենք այն կանանց մասին, ովքեր մեծ նպաստ են ունեցել ճարտարապետության զարգացմանը:
Թումանյանների տասներորդ զավակ և Ավետիք Իսահակյանի սանիկ` Թամարը սովորել է Գայանյան դպրոցում, ապա ընդունվել Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետ, հետո տեղափոխվել Շինարարական ինստիտուտ` ձեռք բերելով ճարտարապետի մասնագիտություն:
Որպես նախագծող ճարտարապետ աշխատել է Ալ. Թամանյանի ճարտարապետական արվեստանոցում: Մասնակցել է ՀՀ կառավարության տան և Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նախագծման աշխատանքներին:
1926 թ. հունվարին Կենտգործկոմը որոշում է Երևանում կառուցել Ժողտուն` թատերական դահլիճով, քաղաքի պահանջներին համապատասխան տեղերի քանակով։ Նախագծի կատարումը և շինարարության ղեկավարությունը հանձնարարվում է Ալեքսանդր Թամանյանին։
Ժողտան ոճը պետք է լիներ մոնումենտալ և համապատասխաներ Հայաստանի բնությանը և ժողովրդական արվեստին։
Սկսելով Ժողտան նախագիծը և այն շարունակաբար կատարելագործելով` Թամանյանը ձգտել է իրականացնել բոլոր նորագույն պահանջները բավարարող թատրոն, նաև մայրաքաղաքին համապատասխանող և՛ բովանդակությամբ, և՛ ճարտարապետական լուծումով։ Ժողտան կառուցման տեղը որոշված էր Երևանի գլխավոր հատակագծով։ Հողամասը, որտեղ պետք էր կառուցվեր շենքը, հին Երևանի կառուցապատված թաղամասերից դուրս էր, այգիների մեջ։ Երևանցիների համար դժվար էր պատկերացնել, որ այդ քաղաքամերձ վայրը դառնալու է ապագա Երևանի հասարակական կենտրոնի մի մասը։
Թամարը հետագայում ընդունվել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանի արվեստանոց: Եղել է Ճարտարապետների միության քարտուղար, Ճարտարապետական հիմնադրամի նախագահ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Թամարը կորցրել է իր սիրած տղամարդուն և այլևս չի մտածել ընտանիք կազմելու մասին:
1966 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը: Նրա տնօրինության տարիներին կառուցվել է թանգարանի երկրորդ մասնաշենքը, ստեղծվել «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայով:
Թամարը մտահղացել և ի կատար է ածել թանգարանի մի անկյունում Վերնատունը վերականգնելու գաղափարը:
Այս կին ճարտարապետի նախագծերով կառուցվել են բազմաթիվ շենքեր Երևանում և Հայաստանի տարբեր շրջաններում:
Նյութի որոշ տեղեկություններ և լուսանկարներ վերցվել են Հովհաննես Թումանյանի թանագարանից:
_____________________________




