Ցավակցական խոսք Արտավազդ Արզումանյանի անժամանակ մահվան կապակցությամբ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն խոր վշտով տեղեկացնում է բնագավառի տաղանդաշատ մասնագետ Արտավազդ Արզումանյանի անժամանակ մահվան մասին:
Հայկական շինարարական գիտությունն ու քաղաքաշինության բնագավառը անդառնալի կորուստ կրեցին: Կյանքի 69-րդ տարում դադարեց բաբախել շինարարական գիտության մեծ նվիրյալ, վաստակաշատ գիտնական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Արզումանյանի սիրտը:
Արտավազդ Արզումանյանը ծնվել է 1952 թվականին, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում, որտեղ էլ ստացել է իր նախնական կրթությունը:
1973 թվականին ընդունվել և 1978 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը՝ «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտությամբ՝ ստանալով ինժեներ-շինարարի որակավորում:
Այնուհետև կրթությունը շարունակել է ԽՍՀՄ Պետշինի Բետոնի և երկաթբետոնի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում (ք. Մոսկվա): 1986 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան:
1978-2004 թվականներին աշխատել է ՀՀ Քաղաքաշինության նախարարության Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման Հայկական գիտահետազոտական ինստիտուտում (Հայսեյսմշին և ԿՊԳՀԻ) նախկինում՝ ՀԽՍՀ Պետշինի Ճարտարապետության և շինարարության հայկական գիտահետազոտական ինստիտուտ (Հայշինճարտ ԳՀԻ), սկզբում որպես ճարտարագետ, այնուհետև՝ գիտաշխատող, գիտահետազոտական սեկտորի վարիչ, գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ինստիտուտի գիտական տնօրեն:
2006 թվականին հիմնել է «ԱՐՍԷԱ» գիտաարտադրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի գիտական տնօրենն էր առ այսօր:
2011-2013 թվականներին հանդիսացել է «ԱԻՍՄ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը:
2014 թվականից անցել է մանկավարժական աշխատանքի և մինչև կյանքի վերջը ղեկավարել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնը:
Ընդգրկուն և բազմաբնույթ է եղել նրա գիտական հետաքրքրությունների և հետազոտությունների շրջանակը: Օժտված լինելով բացառիկ և խորաթափանց գիտական մտքով ու կարողություններով՝ անգնահատելի ավանդ ունի շինարարական նյութերի նորանոր հատկությունների բացահայտման և շինարարական կոնստրուկցիաների գիտափորձարարական ուսումնասիրությունների ոլորտում: Մասնավորապես, բարձր ջերմաստիճանների և ագրեսիվ վերականգնիչ գազային միջավայրի համար մշակել է հրակոռոզիակայուն և միաժամանակ ջերմամեկուսիչ հատուկ բետոններ ու կոնստրուկցիաներ: Մշակել է նման պայմաններում աշխատող հրակոռոզիակայուն հատուկ բետոնների ստացման գիտական հիմունքները, առաջարկվել է տարբեր արտադրական թափոնների կիրառմամբ այդ պայմաններում կայուն 4 նոր տիպի ցեմենտներ:
Հայաստանի հրաբխածին ապարների վրա կատարած գիտափորձերով բացահայտել է հրակոռոզիակայուն հատուկ բետոններում համաշխարհային պրակտիկայում կիրառվող հատուկ տեխնոլոգիաներով պատրաստվող թանկարժեք արհեստական լցանյութերի փոխարեն մի շարք լայն տարածում ունեցող հրաբխածին ապարների օգտագործման տեխնիկատնտեսական հնարավորությունները:
Հայշինճարտ ԳՀԻ-ի կազմում նրա ղեկավարությամբ հիմնադրվել է «Հրակայուն բետոնների ու կոնստրուկցիաների» բաժին:
Օգտագործելով հրաբխածին ապարների բարձր քիմիական էներգիան, դրանցից պատրաստվող հավելանյութերի կիրառմամբ համաշինարարական պորտլանտցեմենտի հենքի վրա մշակվել են կոմպոզիտային հրակայուն կապակցանյութեր, որոնք իրենց արդյունավետությամբ և տեխնիկատնտեսական ցուցանիշներով փոխարինում են հատուկ հրակայուն թանկարժեք ցեմենտներին: Մշակել է այդպիսի բետոնների չոր խառնուրդների, ինչպես նաև հավաքովի տարրերի ու կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիաներ:
Կիրառական նշանակության ուսումնասիրություններ է կատարել թելքային դիսպերս ու ձողային խառը ամրանավորմամբ բարակապատ տարածական կոնստրուկցիաների մշակման ուղղությամբ:
Արտավազդ Արզումանյանի կողմից, ինչպես հանրապետությունում, այնպես էլ Ռուսաստանում, Իրանում, Հնդկաստանում, Վրաստանում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել բնական և տեխնածին աղետների հետևանքով վնասված տարբեր կոնստրուկտիվ համակարգի բնակելի, հասարարական, կրոնական, պաշտպամունքային, արտադրական և տրանսպորտային կառույցների տեխնիկական վիճակի հետազննության, ինչպես նաև պատասխանատու վթարային կառույցների ուժեղացման-վերականգնման նախագծային փաստաթղթերի մշակման ուղղությամբ:
Ներկայումս նրա կողմից մշակված հատուկ կոնստրուկտորական նախագծային լուծումներով իրականացվում են Էջմիածնի Մայր տաճարի և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կենտրոնական մասնաշենքի կոնստրուկցիաների ուժեղացման աշխատանքները:
Հեղինակ է շուրջ 60 գիտական հոդվածների և 4 ուսումնամեթոդական ձեռնարկների:
Խորագետ, առաքինի, ծայրաստիճան համեստ ու աշխատասեր, երբեք մեծարանքի ու դափնիների չձգտող, անկաշառ, պարզ ու շիտակ մարդկային եզակի անհատականություն էր Արտավազդ Արզումանյանը, ով բացառիկ հեղինակություն էր ոլորտում: Նրա ողջ կյանքն անմնացորդ նվիրում էր ընտանիքին, սիրած գործին, իր երկրին ու ժողովրդին:
Լավ ընկերոջ, պարկեշտ ու պատվախնդիր, չափազանց բարի, նրբանկատ, համբերատար ու ներողամիտ մարդու, քաղաքաշինության բնագավառի անզուգական մացնագետի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա գործընկերների, հարազատների ու մտերիմների սրտերում:
Քաղաքաշինության կոմիտեն խորապես ցավակցում է ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին ու ոլորտի մասնագիտական հանրույթին:
Հիշատակդ միշտ անմար, ազնվագույն մարդ, նվիրյալ մասնագետ, արժանավոր քաղաքացի: