-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Արագածոտնում քննարկվեցին անօթեւանների բնակապահավման հարցերը
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ մարտի 22-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում անցկացվեց աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը:
Նախարար Սամվել Թադեւոսյանը գյուղական համայնքների ղեկավարներին եւ տեղի բնակչությանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացված բնակարանաշինության եւ շահառուների ճանաչման գործընթացը: Այնուհետեւ, դիմելով ծրագրի չափորոշիչներին չհամապատասխանող ընտանիքներին պարոն Թադեւոսյանը տեղեկացրեց, որ կառավարությունն ամենատարբեր ծրագրեր է մշակում սոցիալապես անապահով խավի բնակապահովման ուղղությամբ` մասնավորապես նշվեց սոցիալական բնակարան ծրագրի մասին: Ի դեպ, Ծաղկահովիտ համայնքում կառուցվող շենքից` նախարարի առաջարկով բնակարաններ կտրվեն նաեւ սոցիալապես անապահով այն ընտանիքներին, ում փաստաթղթերը չեն համապատասխանում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած պետական աջակցության բնակապահովման ծրագրի չափորոշիչներին: