ՀՀ Վարչապետի 9 դեկտեմբերի 2019 թվականի №1833-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստ
ՀՀ Վարչապետի 9 դեկտեմբերի 2019 թվականի №1833-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի Քաղաքաշինության կոմիտեում 2020թ. հուլիսի 10-ի կայացած նիստում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից 2006-2018թթ. ժամանակահատվածում որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումների վերաբերյալ հարցերը:
Քննարկումը տեղի է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի ղեկավարությամբ, Վարչապետի աշխատակազմի, Արդարադատության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Կադաստրի, Քաղաքաշինության կոմիտեների ղեկավար կազմերի, Երևանի քաղաքապետարանի և քաղաքի ավագանու անդամների, կառուցապատողների և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նիստին քննարկվել են Երևան քաղաքի գլխավոր պողոտա «Հին Երևան», 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ներդրումային ծրագրերի ընթացքի, ինչպես նաև Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 22 դեկտեմբերի 2016թ. №1393-Ն համապատասխան որոշման անվավեր ճանաչելու վերաբերյալ հարցերը:
Քննարկման ընթացքում որոշվել է 10 օրյա ժամկետում կազմակերպել հանդիպում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի 19 մայիսի 2020թ. №249-Ա որոշմամբ ստեղծված Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման նախագծային և շինարարական աշխատանքները կազմակերպող աշխատանքային խմբի հետ՝ ծանոթանալու նախագծային նյութերին, քննարկելու կառուցապատման հետ կապված խնդիրները և առաջարկությունները:

Երևան քաղաքի գլխավոր պողոտայի «Հին Երևան» ծրագրի հետ կապված նախագծի հեղինակ Լևոն Վրդանյանը ներկայացրեց ընթացիկ և հետագա կառուցապատման հետ կապված (տարածքի օտարման, շինարարության, հուշարձանների պահպանման, տրանսպորտային, ինժեներական ապահովման և այլն) խնդիրները: Որոշվեց հարց բարձրացնել ՀՀ կառավարության առջև «Հին Երևան» ծրագրի համար (33-րդ թաղամասի օրիանկով)` նախագծային և շինարարական աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով:
Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմամշակութային անշարժ հուշարձանի վերաբերյալ որոշվեց հավաքագրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և դրանք ներկայացնել Արդարադության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններ՝ կարծիքի: