
Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Արմեն Ղուլարյանն ընդունել է «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ ներկայացուցիչներին
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն ընդունել է «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ տնօրեն Միկել Դե Իռալային և կազմակերպության ներկայացուցիչներին, լսել նրանց առաջարկներն ու ծանոթացել խնդիրներին: Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում քննարկվել են Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի ֆոտովոլտային ծրագրի իրականացման ընթացակարգային հարցերը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մանուկյանը, ճարտարապետության բաժնի պետ Հարություն Հարությունյանը:
