Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել Արմեն Մինասյանը
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի առաջարկությամբ և «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ խորհրդի միաձայն քվեարկությամբ գլխավոր տնօրեն է նշանակվել Արմեն Մինասյանը: Քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության, ինչպես նաև ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ արդեն նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Մինասյանը պարգևատրվել է ոսկե մեդալով: Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի խորհրդի նիստին նորանշանակ տնօրեն Արմեն Մինասյանը խոսել է կենտրոնի զարգացման հեռանկարների մասին: Ներկաները վստահաբար նշել են, որ նոր տնօրենի փորձառությունը շրջադարձային նշանակություն կունենա, և Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնը կվերականգնի տարածաշրջանում իր երբեմնի բարի համբավը: Արմեն Ռազմիկի Մինասյան՝ Ծնվել է 1970 թ. օգոստոսի 19-ին Թեհրանում Կրթություն և որակավորում` 1984-1988 թթ. - Թեհրանի հայոց Մարիամյան ֆիզիկամաթեմատիկական թեքումով միջնակարգ դպրոց 1992-1998թթ. - Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետ, (ԵրՃՇԻ) ճարտարապետության մագիստրոս 2000թ. - Ճարտարապետական նախագծման արտոնագիր (ԻԻՀ քաղաքաշինության նախարարության Թեհրան նահանգի Շինարարական ճարտարագիտական համակարգի կազմակերպություն) 2012թ. - Հայաստանի ամերիկյան համալսարան` արևային ճարտարապետության մասնագիտական զարգացման դասընթաց 2016թ. - Հայաստանի ամերիկյան համալսարան` կայուն էներգիայի ակադեմիա, մասնագիտական զարգացման դասընթաց 2016թ. - Ռոտերդամի Էրազմուսի համալսարանի բնակարանաշինության և քաղաքաշինության ինստիտուտ (IHS)` «կանաչ և խելացի քաղաքներ» դասընթաց 2016 թ. - Նյու Ջերսիի Ռատգերսի պետական համալսարան` ինժեներական և շինարարական նախագծերի կառավարում: Աշխատանքային գործունեություն` 1998–2003 թթ. - «Սինամ», «Մոնիթ», և «Արմէն Մինասեան և գործընկերներ» ճարտարապետական և ճարտարագիտական նախագծային ընկերություններ, (Թեհրան) 2004–2015թթ. - «PCE նախագծային ընկերություն»` հիմնադիր և ղեկավար (Երևան) 2015թ-ից - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի «Ճարտարապետության տեսության պատմաճարտարապետական ժառանգության վերականգման վերակառուցման գեղեցիկ արվեստի և պատմության» ամբիոն` ասիստենտ 2016թ. - «ԱՅ ԷՅ ԲԻ բիզնեսի միջազգային ակադեմիա» (IAB)` նախագծերի կառավարման (Project Management) դասընթացի դասախոս Առաջնորդության և կառավարման առաջին և երկրորդ տարեկան ֆորումների հրավիրյալ բանախոս: Կազմակերպված Մեծ Բրիտանյաի դեսպանատան միջոցով, Երևան, 2017թ. և 2018թ. 2016-2017թթ. - ՀՀ քաղաքաշինության նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով 2017-2019թթ. – ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Այլ տվյալներ` 1989-1991թթ. - ծառայել է ԻԻՀ զինված ուժերում Պարգևներ` Պարգևատրվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի «քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով, 2017թ ՀՀ քաղաքաշինության նախարարի շնորհակալագրով (2015թ) Իրանի երիտասարդ ճարտարապետների առաջին փառատոնի 2-րդ մրցանակակիր է (2002թ) Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից, Ամերիկյան ճարտարապետների ինստիտուտի (AIA) միջազգաին (International associate member), Հայաստանի ճարտարապետների պալատի և Քաղաքաշինարարներ առանց սահմանների կազմակերպության, Ֆրանսիա (USF), անդամ է, Եղել է Իրանի հայ ճարտարապետների և ճարտարագետների միության վարչության նախագահ 2001-2003թթ և Իրանի ճարտարապետների միության հիմնադիր վարչության անդամ (2001-2015թթ): Անձնական տվյալներ` 2003 թվականից ընտանիքով մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:



