
Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Հանդիպում «Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն»-ի շրջանակներում
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հանդիպել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն՝ Աշոտ Բլեյանի, կրթահամալիրի քանդակի դպրոցի ղեկավար՝ Վիգեն Ավետիսի և «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագծի համակարգող՝ իտալացի ճարտարապետ, «Studio Ravagli» հիմնադիր Ռոբերտո Ռավալիի հետ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը բարձր է գնահատել Աշոտ Բլեյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն»-ի նշանակությունը, լսել իտալացի ճարտարապետի՝ քաղաքի արվարձանային հատվածներն արդիականացնելու առաջարկություններն ու մտքերը «Մասնակցային ճարտարապետության» մասին: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ողջունել է ծրագրերի իրականացումը և ասել, որ, այցելելով կրթահամալիր, կրթական պարտեզ, տեսնելով փառատոնային, նախագծային ցուցադրությունները, լավ տպավորություններ է ստացել, և պատրաստակամ է աջակցելու նախագծի իրականացմանը:

