
Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Տյումենում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի հերթական 39-րդ նստաշրջանը
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Նարեկ Գրիգորյանը Տյումենում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի հերթական 39-րդ նստաշրջանին: ՀՀ-ում քաղաքաշինության բնագավառում օրենսդրական բարեփոխումների, քաղաքաշինական կադաստրի ձևավորման, այլ ծրագրերի և համագործակցության ուղիների մասին է խոսել քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականը: Նարեկ Գրիգորյանին հաջողվել է նոր պայմանավորվածություններ ձեռք բերել, մասնավորապես՝ քաղաքաշինական կադաստրի վարման բնագավառում կիրառվող ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման մասով:


