
Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Տեղի է ունեցել մրցութային հանձնաժողովի առաջին նիստը
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից հայտարարված՝ լեգենդար հետախույզ, Խորհրդային միության հերոս Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի հիշատակին նվիրված հուշարձանի նախագիծ-առաջարկը գնահատող մրցութային հանձնաժողովի առաջին նիստը: Հուշարձանը, որը պետք է մարմնավորի հայ հերոսների կերպարները, արտահայտի նրանց հայրենասիրական ոգին, նախատեսված է տեղադրել Նալբանդյան և Խանջյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ ԱԱԾ-ի շենքի գլխավոր մուտքի հարևանությամբ: Մրցութային հանձնաժողովի անդամները կիսվել են իրենց կարծիքներով և մտքեր փոխանակել: Հիշեցնենք, որ բաց մրցույթին ներկայացված աշխատանքները ցուցադրված են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտում և հանրային քննարկման ներկայացված կմնան մինչև ս.թ. հունիսի 20-ը: Հասցե` Երևան, Կառավարական 3-րդ շենք, մուտքը՝ մետրոյի <<Հանրապետության հրապարակ>> կայարանի կողմից, հեռ.` +374-11-52-46-30


