Վահագն Վերմիշյանը մասնակցել է «Շինարարություն և ինտերիեր 2019» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը մասնակցել է «Շինարարություն և ինտերիեր 2019» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: Այստեղ ոլորտին վերաբերող ձեռքբերումներն ու նորարարություններն են սպառողի դատին ներկայացրել 120 ընկերություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից, Չինաստանից, Իտալիայից և այլ երկրներից: Վահագն Վերմիշյանը շնորհավորել է մասնակիցներին և հույս հայտնել, որ հաջորդ անգամ ցուցահանդեսին կմասնակցեն ոչ թե հարյուր, այլ մի քանի հարյուր կազմակերպություններ: «Ապագայում Հայաստանում սպասվում են շինարարական զանգվածային աշխատանքներ, և այս առումով անգնահատելի է նման ցուցահանդեսների դերը: Առանց նոր տեխնոլոգիաների, առանց աշխարհի փորձն ուսումնասիրելու հնարավոր չի լինի ունենալ մեծամաշտաբ զարգացում»,-ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը և հավաստիացրել, որ Հայաստանը շուտով կվերականգնի բնագավառում ունեցած երբեմնի փառքը:
![](https://minurban.am/storage/news/1558334539.jpg)
![](https://minurban.am/storage/news/1558334548.jpg)
![](https://minurban.am/storage/news/1558334556.jpg)
![](https://minurban.am/storage/news/1558334564.jpg)