
Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Երևանի ԱՎՇ սոցիալական հոգածության կենտրոնի սաները մասնակցել «Ես ուզում եմ դառնալ ճարտարապետ» խորագրով միջոցառմանը
Երևանի ԱՎՇ սոցիալական հոգածության կենտրոնի սաները և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցների դպրոցահասակ երեխաները, Թանգարանների միջազգային օրվա առթիվ, հյուրընկալեցին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ և մասնակցեցին «Ես ուզում եմ դառնալ ճարտարապետ» միջոցառմանը: Նրանց թանգարանին է ծանոթացրել ու պատանիներին իրենց աշխատանքների համար շնորհակալագրեր հանձնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Երեխաները հանդիպմանն ընդառաջ իրենց պատկերացրած տունն էին նկարել: Վահագն Վերմիշյանը նրանց հաջողություններ և ամենայն բարիք է մաղթել, խորհուրդ տվել ամառային արձակուրդներին շատ կարդալ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ այս միջոցառման կազմակերպնանն աջակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` ապահովելով սոցիալական հոգածության կենտրոնի սաների մասնակցությունը:




