Հայաստանը քաղաքաշինության բնագավառում կարող է ստանձնել առաջնորդի դեր.Կոպենհագենի նախկին քաղաքապետը մեծ հեռանկարներ է տեսնում
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի ու Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպանատան միջոցով, «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԿԱՅՈՒՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ցուցահանդեսի և աշխատաժողովի կազմակերպիչներ հետ: «Copenhagenize»-ի գործադիր տնօրեն, Քաղաքաշինության, տրանսպորտի և բնապահպանության հարցերով Կոպենհագենի նախկին քաղաքապետ Մորթեն Կոբելը նշել է, որ մեծ հեռանկարներ է տեսնում, և Հայաստանը քաղաքաշինության բնագավառում կարող է ստանձնել առաջնորդի դեր: Կարևորելով փորձի փոխանակումը, հայ երիտասարդ մասնագետների վերապատրաստումը Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Վահագն Վերմիշյանը հույս է հայտնել, որ երկկողմ հնարավորությունների և պահանջների քննարկման արդյունքում կստորագրվի համագործակցության մասին հուշագիր: «Հայաստանում քաղաքաշինության ոլորտը պետք է ապրի թռիչքաձև զարգացում: Մենք դուրս ենք գալիս սուբյեկտիվիզմի դաշտից և գնում ենք քաղաքաշինության ոլորտի կոդավորման: Ցանկացած ճարտարապետական միջամտություն պետք է անցնի հասարակական քննարկումների փուլ, այլապես՝ հնարավոր են սխալներ: Բոլոր բնակավայրերը պետք է ունենան կառուցապատման ու հողօգտագործման կանոնակարգեր, սահմանվեն հստակ չափորոշիչներ»,- ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը:
«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԿԱՅՈՒՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ցուցահանդեսի և աշխատաժողովի մեկնարկը կտրվի ապրիլի 9-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում:
«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԿԱՅՈՒՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ցուցահանդեսի և աշխատաժողովի մեկնարկը կտրվի ապրիլի 9-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում:



