Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Հանձնաժողովը ճանաչեց հերթական շահառուներին
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում սեպտեմբերի 11-ին անցկացվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվեց Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում և Լոռու մարզի Սպիտակ քաղաքում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, սահմանված կարգով բնակարան ստանալու համար հաշվառված ընտանիքների փաստաթղթային փաթեթները: Քննարկումների արդյունքում շահառու ճանաչվեց 58 ընտանիք:
Նիստի ընթացքում քննարկվեց նաև երկու մարզերում բարձր պատրաստվածության աստիճանի կիսակառույցների հետ կապված խնդիրները: