Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» ցուցահանդեսին
Երևանում մարտի 17-19-ն անցկացվել է «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի բացմանը հրավիրված են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը:
Ցուցահանդեսի հյուրերը շրջել են սրահներով, հետաքրքրվել տաղավարներում ցուցադրված տեղական և օտարերկրյա ընկերությունների արտադրանքով, առաջարկվող ծառայություններով և տեխնոլոգիաներով: Ներկայացված են եղել ավելի քան 80 ընկերություն Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից, Վրաստանից և Ղազախստանից: Երեք օրերի ընթացքում անցկացվել են նաև սեմինարներ, շնորհանդեսներ, բանախոսություններ: