-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Հրապարակվել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման նոր ծրագրի մասին որոշումը
«Նոր Երևան» թաղամասում մեկնարկող հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի մասին ՀՀ կառավարության 2023թ. հոկտեմբերի 19-ի N 1826-Ն որոշումն արդեն հրապարակված է (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184358&fbclid=IwAR0ZXcw0qUOIMbVf-8myoPgGFxMpKjQNDz-Y1zMciSAUYHDdHto9luRVaFY):
Որոշման մեջ կգտնեք Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանի ձեռքբերմանն առնչվող անհրաժեշտ տեղեկատվությունը՝ միավորի գինը, վճարումների փուլերը, դիմում-հայտերի հավաքագրման եղանակը, ծրագրի շահառու դառնալու պայմանները և այլն:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով: