-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Արմեն Ղուլարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել կառավարության 2021-2026թթ ծրագրով նախատեսված կրթական, առողջապահական և հասարակական նշանակության շենք-շինությունների նախագծման և կառուցման աշխատանքների վերաբերյալ մանրամասներ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում քաղաքաշինական նորմերի արդիականացման և պահպանության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղություններին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ընթացիկ աշխատանքներին:
Երկուստեք շեշտվել է բնակավայրերի և մասնավորապես՝ մայրաքաղաք Երևանի, գլխավոր հատակագծերի մշակման անհրաժեշտությունն ու կարևորությունը: