Աշխատանքային խմբերն աղետի գոտում ուսումնասիրել են գետերի վարարումից վնասված շենքերն ու շինությունները
Լոռու և Տավուշի մարզերում գետերի վարարումից վնասված շենքերի ու շինությունների ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբերն այցելել են աղետի գոտու բնակավայրեր։
Առաջին խումբը եղել է Ալավերդիի Սանահին կայարան թաղամասում։ Ուսումնասիրվել է բազմաբնակարան 6 շենք, բնակելի անհատական 1 տուն, 1 հյուրատուն, կատարվել են չափագրումներ։ Դիտարկումն իրականացնելու ժամանակ իրականացվում էին տիղմի մաքրման աշխատանքներ։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբերում կոմիտեի ներկայացուցիչներից բացի ընդգրկված են նաև հանրապետության ոլորտային ինժեներներ և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Աշխատանքային երկրորդ խումբը եղել է Ալավերդի համայնքի Քարկոփ գյուղում։ Ուսումնասիրվել է բազմաբնակարան 6 շենք, բնակելի անհատական 3 տուն, բլոկավորված (կցաշար) փայտե 4 տուն, բնակելիի վերածված նախկին վարչական շենքի 2 մասնաշենք։ Շենքերի նկուղները և առաջին հարկերը լցված էին տիղմով, պատերը խունացած էին։
Աղետի գոտի մեկնած երրորդ խումբը եղել է Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում։ Ուսումնասիրվել է 8 շենք, շինություն՝ բազմաբնակարան 2 շենք և հասարակական նշանակության տարբեր շինություններ։
Աղետի գոտում շենքերի ու շինությունների նախնական ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումից և վերլուծությունից հետո կներկայացվեն անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ առաջարկներ։
Բոլոր լուսանկարները՝ https://www.minurban.am/hy/photos/photos/ashkhatanqayin_khumb