Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի հոդվածը՝ ՄԱԿ-ի UNESCAP հանձնաժողովի կայքում
Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի և հանձնաժողովի ներկայացուցիչ Օմար Սիդիքի հեղինակած հոդվածը։
Այն ներկայացնում է Հայաստանում միկրոռեգիոնալ տարածական պլանավորման միջոցով քաղաքային կայուն զարգացման հեռանկարները և դիտարկում քաղաքաշինական միջավայրի վերականգնման ու զարգացման առումով քաղաքային պլանավորման ինտեգրված և մասնակցային կառավարման մոդելի արդյունավետությունն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերին Նունե Պետրոսյանը Կորեայի Հանրապետությունում մասնակցել էր «Ասիա-խաղաղօվկիանոսյան քաղաքաշինական ութերորդ ֆորումին» և հանդես եկել զեկույցով: