-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզի շինհրապարակներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքներին:
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի վերակառուցված և կահավորված հիվանդանոց: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2025 թվականին:
Մարզային այցի շրջանակում հաջորդ կանգառը եղել է Ալագյազի մոդուլային մանկապարտեզում, որի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Նախատեսվում է կառուցել 144 տեղ հզորությամբ մանկապարտեզ: Կառույցի հենակմախքը մետաղական է, հիմքերը՝ երկաթբետոնից, ժապավենային: Մանկապարտեզի մասնաշենքը մեկհարկանի է: Այն շահագործման կհանձնվի այս տարվա ընթացքում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝