-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և Վայոց ձորի մարզպետը շրջայց են կատարել մարզի շինհրապարակներում
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հետ շրջայց է կատարել Վայոց ձորի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։
Նրանք հետևել են Չիվայի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման, «Շատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցման, Եղեգիսի դպրոցի տիպային (մոդուլային) շենքի և Գոմքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման ծրագրերի ընթացքին, կատարել համապատասխան դիտողություններ և առաջարկություններ։ Մի քանի օբյեկտներում արձանագրվել են թերություններ, տրվել են սեղմ ժամկետներում դրանք վերացնելու ցուցումներ։ Ծրագրերում ներգրավված կազմակերպություններից կոմիտեի նախագահը պահանջել է առաջնորդվել աշխատանքները բարեխղճորեն, որակով և սահմանված ժամանակացույցի համաձայն իրականացնելու սկզբունքով։